տուն Լուրեր Կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը Օբաման. թուրքագետ

Կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը Օբաման. թուրքագետ

134
0

hakob

Քանի որ մյուս տարի Ցեղասպանության 100-ամյակն է, Հայաստան են այցելելու ոչ միայն Հոլանդիայի և Ֆրանսիայի նախագահները, նաև Հռոմի Պապը, Եվրախորհրդարանի պատվիրակությունից, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: «Չի բացառում, որ Օբաման այս տարի ի վերջո կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սա կնպաստի նրան, որ Ցեղասպանությունը կճանաչեն նաև սենատն ու ԱՄՆ կոնգրեսը: ԱՄՆ-ն աշխարհի միակ գերտերությունն է, որի ճանաչումը Հայաստանի համար մեծ կարևորություն ունի, քանի որ ճանաչումը լիարժեք կդարձնի: ԱՄՆ-ն հենց հապաղում է ճանաչել Ցեղասպանությունը, քանի որ գերտերություն է, և նրա ճանաչումից շատ բան է կախված»:

Ըստ Հակոբ Չաքրյանի՝ Ցեղասպանության ճանաչումն իր հետ կբերի դրա հետևանքների վերացում Թուրքիայի կողմից: «Հետևանքների վերացումը չի նշանակում, որ մեր հողերը մեզ են վերադարձնելու: Ինչ-որ ձևեր կան հետևանքների վերացման համար՝ փոխհատուցում, տարածքների վերադարձ, որը քիչ հավանական է: Մենք 1878թ-ից հետ էինք պահանջում մեր տարածքները, և ինչի՞ դա հանգեցրեց՝ ցեղասպանության»:

Araratnews-ի այն հարցին, թե Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները ինչ նպատակ են հետապնդում և ինչ ակնկալիքներ ունենք, թուրքագետը պատասխանեց. «Եթե ԱՄՆ-ն ճանաչի Ցեղասպանությունը, ապա հետևանքների վերացման հարցը կդառնա միջազգային հանրության օրակարգային խնդիր: Թուրքերին հիմնականում մտահոգող փաստը դա է: Դրա համար էլ ամեն կերպ ջանում են ամեն ինչ անել, որ չճանաչվի հայկական Ցեղասպանությունը: Ճիշտ է, իրատեսական չեմ համարում, որ Թուրքիան հետ կվերադարձնի տարածքներ կամ էլ փոխհատուցում կանի»: