տուն Լուրեր Կտավի անհետացման քրեական գործի շրջանակում Արամ Աթեշյանը հարցաքննվել է որպես վկա

Կտավի անհետացման քրեական գործի շրջանակում Արամ Աթեշյանը հարցաքննվել է որպես վկա

120
0

870490

Պոլսո հայոց պատրիարքարանից կտավի անհետացման հետ կապված քրեական գործի շրջանակում Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը հարցաքննվել է որպես վկա: Այս մասին «Արմենպրես»-­ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Հարուցված քրեական գործի շրջանակներում կտավի հեղինակի և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում դատամշակութաբանական, դատափաստաթղթաբանական, դատանյութագիտական, դատաձեռագրակաբանական համալիր փորձաքննություն: Փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՌԴ իրավասու մարմիններին, որի եզրակացությունը դեռ չի ստացվել:

dersarkisyan_0

Կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում դեպքի հետ կապված 2014 թվականի նոյեմբերի 20-­ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34­178-­րդ հոդվածի 3­րդ մասի առաջին կետով (Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ): Կատարվում է նախաքննություն:

Ստամբուլի «ժամանակ» օրաթերթի ներկայացմամբ կտավի անհետացման պատմությունը սկսվում է 2000­-ական թվականներից: Նկարի հեղինակն է Արամ Խաչատուրյանը, այն ստեղծվել է 1903 թվականին: Մութաֆյան պատրիարքի հրահանգով նկարը դուրս է բերվել պատրիաքարանից հենց Ստամբուլում հայաստանցի նկարչի կողմից կրկնօրինակելու համար: Դրանից հետո նկարը չի վերադարձվել: Որոշ ժամանակ անց, պատրիարքարան տեղեկություններ են հասնում այն մասին, որ դիմանկարը տեսել են Երևանում: Ավելին` այն ներկայացվել է որպես Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություն:

Պատրիարքի ընդհանուր փոխանորդ դառնալով` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այս խնդիրը ժառանգել է: Եղած տեղեկությունները հաշվի առնելով` նա դիմել է Հայաստանի ոստիկանությանը: Ընթացքում հայտնի են դարձել որոշ մանրամասներ: Եպիսկոպոսին լուրեր են հասել այն մասին, որ այդ կտավն ուղարկվել է Ռուսաստան, որտեղ այն վաճառքի է հանվել կես միլիոն եվրոյով՝ որպես Այվազովսկու ստեղծագործություն։ Աթեշյանը տեսել է նաեւ Հայաստանում նկարի՝ ռուսերենով պատրաստված մասնագիտական տեղեկագիր­եզրակացությունը: Հայաստանի իրավապահ մարմինները, որոնց ամենաբարձր մակարդակի պաշտոնյաների հետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կապի մեջ է, խոստացել են համապատասխան քայլերի միջոցով Ռուսաստանում ճշտել, թե ում ստեղծագործությունն է այդ գործը։