«Վստահություն» առողջապահական ՀԿ նախագահ Սուսաննա Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով Աժ կողմից վերջերս ընդունված «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մակական սննդի շրջանառության մասին» օրենքին, ասաց, որ այն բավական դրական փոփոխություն է Հայաստանի համար:
«Նախագիծը գրվել է 2011թ., մինչ այդ` 2005թ. եղել է մեկ այլ նախագիծ: Ցավում եմ, որ ուշացումով ընդունվեց այս նախագիծը, բայց ուրախ եմ, որ վերջապես օրենքը կգործի: «Վստահություն»-ը կատարել է մոնիթորինգ յուրաքանչյուր երկու տարին մեկ: Վերջինը եղել է 2011թ. : ՀԿ հայտաբերած խախտումները շատ են եղել, որոնք վերաբերվում են մանկական սննդի գովազդին, հատկապես շատ են խախտումները սննդի պիտակենտրի վրա, կային նաև մանկական սննդի տեսակներ, որոնք արգելվում է ընդհանրապես օգտագործել»- ասաց Սուսաննա Հարությունյանը:
Անդրադառնալով խնդրին, որ շատ դեպքերում կաթնախառնուրդներ վաճառվում ու առաջարկվում են ծննդատներում, Հարությունյանն ասում է, որ դա վտանգավոր է հատկապես այն իմաստով, որ մայրերը սովորաբար վստահում են բժիշկներին ու շատ փոքր քանակությամբ կաթնախառնուրդ տալով հիվանդանոցին, այդ ընկերությունները կարողանում են Սուսաննա Հարությունյանը և հավելեց, որ մինչև 13 տոկոսով կարելի է կրճատել մանկական մահացության թիվը, եթե ուժեղացվի խրախուսումը կրծքով սնուցման: