տուն Լուրեր Կրոսը՝ գերմանական ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

Կրոսը՝ գերմանական ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

107
0

toni-kroos-1416042716-2294550

Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը գերմանացի կիսապաշտպան Թոնի Կրոսի հետ մինչև 2022 թ.: Այս մասին հայտնում է Sports.ru-ն:

Ֆուտբոլիստը տարեկան կստանա 20 մլն եվրո աշխատավարձ:

Այդպիսով, Կրոսը կդառնա գերմանական ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Մինչև 2020 թ. գործող պայմանագրով գերմանացի մարզիկը կստանա տարեկան 10,9 մլն եվրո:

Թոնի Կրոսը «Բավարիայից» 30 մլն եվրո աշխատավարձով «Ռեալ» էր տեղափոխվել 2014 թ.: