Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով սիրիական Al-Vatan թերթին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջին պայթյունը որոտացել է արդարադատության պալատի նախասրահում: Ըստ թերթի տվյալի՝ ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, ում ոստիկանը կանգնեցրել էր շենք մուտք գործելու ժամանակ:
Al Jazeera-ի հաղորդմամբ՝ զոհվել է 31 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը: