տուն Լուրեր Բլոգ Կրկին թիվ 19 պոլիկլինիկայի ու ծածկադմփոցի մասին․․․

Կրկին թիվ 19 պոլիկլինիկայի ու ծածկադմփոցի մասին․․․

253
0

ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կրկին թիվ 19 պոլիկլինիկայի ու ԾԱԾԿԱԴՄՓՈՑԻ մասին․․․

Այսօր կեսօրին այցելեցի թիվ 19 պոլիկլինիկա, որտեղ արդեն երկրորդ օրն է՝ գինեկոլոգիական բաժնի աշխատակիցները գործադուլ են հայտարարել։ Այնտեղ կային այլ բաժինների աշխատակիցներ ևս։

Տնօրեն Սամվել Սարգսյանը պարզվեց հարկ էլ չի համարել մոտենա աշխատակիցներին և խոսի։ Աշխատակիցներն ասացին, որ քաղաքապետարանից ևս իրենց հետ ոչ մեկ չի խոսել։ Վերջիններիս ներկայությամբ խոսեցի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ, ով ինձ ասաց, որ խոսել է տնօրեն Սամվել Սարգսյանի և գինեկոլոգիական բաժնի ղեկավար Աշոտ Ահարոնյանի հետ և առաջիկա հինգշաբթի օրը ժամը 11․00-ին պայմանավորվածություն ունի և քաղաքապետարանում հանդիպելու է տվյալ պոլիկլինիկայի բուժ աշխատողների հետ։ Ըստ էության, աշխատակիցները դրա մասին նույնիսկ տեղյակ չէին։ Փաստորեն, մարդիկ նույնիսկ իրենց ադմինիստրատիվ աշխատանքով չեն զբաղվում։ Փոխարենը ծածկադմփոց են անում ու տեղեկատվություն թաքցնում։

Այս մարդիկ այլևս չեն ուզում աշխատել ստրկատիրական պայմաններում և վախի մթնոլորտում։

Եվս մեկ անգամ սթափության կոչ եմ անում Սամվել Սարգսյանին