Քիչ առաջ Գյումրու Տեքստիլագործների թաղամասից դանակահարված վիճակում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 1962 թվականին ծնված, Թումանյան 65 շենք, ½ բնակարանի բնակիչ Ժորա Թարխանյանին: Ինչպես տեղեկացանք Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանից, վերջինս մոտ առկա է կրծքավանդակի աջ մասի թափանցող վերք, որոշակի վերքեր կան նաեւ դեմքին: