տուն Լուրեր Կրկին պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

Կրկին պահանջում են Երևանի կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը

116
0

«Ի պաշտպանություն Երևանի կենդանաբանական այգու» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով կասեցնել գործող տնօրեն Ռուբեն Խաչատրյանի  լիազորությունները։

Ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ Խաչատրյանը վատ է կառավարում, տնօրինում։ Պահանջներից է նաև՝ մրցույթ հայտարարել, կազմել խորհուրդ, որում կլինեն Երևանի քաղաքապետարանի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ, որոնք էլ կընտրեն նոր տնօրեն:

Նախաձեռնության անդամների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնատար Գոշ Սարգսյանը: Նա նշեց, որ ամեն ինչ մանրամասն ուսումնասիրվելու է և կայացվելու արդարացի որոշում։
Գոշ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ կանոնադրության մեջ փոփոխություն են կատարելու․ «Հետայսու կենդանաբանական այգին կունենա կառավարման խորհուրդ, որը բաղկացած կլինի 11 անդամից, 2-ը կլինեն կենդանաբանական այգու աշխատակիցներ, մնացածը՝ հասարակական սեկտորից»։