Այս պահին Բաղրամյան պողոտայով կրկին ամուսնացող զույգ է անցնում: Զույգն իր հետ պողոտա է բերել նաև պաստառներ, որոնք պահանջում են չեղարկել որոշումը:
«Մենք մի քանի օր է գտնվում ենք Բաղրամյան պողոտայում, այսօր ևս որոշեցինք այստեղ գալ»,-նշեց զույգը:
Պողոտայում հավաքվածները կոնֆետներ հյուրասիրեցին զույգին և փորձեցին բեմադրել մի փոքրիկ հատված հարսանիքից՝ առաջարկելով զույգին կոտրել մեկ անգամյա օգտագործման ափսեներ:
Հիշեցնենք, որ սա երկրորդ հարսանիքն է Բաղրամյան պողոտայում: Եվս մեկ ամուսնական զույգ երեկ էր այցելել Բաղրամյան պողոտա: