տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինայի արևելքում կան ռուսական զորքեր․ ԱՄՆ պետքարտուղարություն

Ուկրաինայի արևելքում կան ռուսական զորքեր․ ԱՄՆ պետքարտուղարություն

83
0

marie-harf

ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինայի արևելքում կան ռուսական զորքեր։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ պատասխանելով նախօրեին Պուտինի արած այն հայտարարության մասին հարցին, թե Ուկրաինայում ՌԴ-ն չունի զորքեր։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը։

«Ապրիլի դրությամբ մենք գիտենք, որ ռուսական զորքերը մնում են Ուկրաինայի արևելքում», — ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Հարֆի խոսքերով՝ ռուսական զորքերը ղեկավարում են Ուկրաինայի արևելքում ապստամբների գործողությունները, պատրաստում են գրոհայիններին, ուսուցանում են հրետանուն։ Ըստ Հարֆի այդ ամենը ամրագրված է ապացույցներով, այդ թվում՝ լուսանկարներով։