տուն Լուրեր Կրեմլում նշել են, թե որն է Պուտինի, Սարգսյանի և Ալիևի հանդիպման գլխավոր...

Կրեմլում նշել են, թե որն է Պուտինի, Սարգսյանի և Ալիևի հանդիպման գլխավոր խնդիրը

96
0

peskov1

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա բանակցությունների հիմնական խնդիրը Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հիմա գլխավոր խնդիրը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է, այն աշխատանքի տապալումը թույլ չտալը, որ արվում էր Ղարաբաղի շուրջ բռնության վերսկսման պահին»,- ասել է Պեսկովը` շեշտելով, որ բանակցությունները բարդ են լինելու:

«Նախագահը կունենա առանձին հանդիպումներ: Սկզբում կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հետո առանձին զրույց կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դրանից հետո էլ տեղի կունենա առանձին զրույց, այնուհետև աշխատանքային ճաշի շրջանակում կլինի եռակողմ հանդիպում»,- նշել է Պեսկովը: