տուն Լուրեր Կրեմլում այլևս չեն մեկնաբանում Մոնտենեգրոյի մեղադրանքները

Կրեմլում այլևս չեն մեկնաբանում Մոնտենեգրոյի մեղադրանքները

85
0

Riot police protect themselvs with shields during clashes with protesters in front of the parliament building in Podgorica, Montenegro

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոնտենեգրոյի «մերկապարանոց մեղադրանքներին» պատասխանելու կարիք չկա, հաղորդում է RIA Novosti-ն:

«Նոր մեկնաբանության կարիք չկա: Ինչպես և առաջ, սրանք լիովին մերկապարանոց մեղադրանքներ են», — ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Մոնտենեգրոյի վարչապետ Ջուկանովիչը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու սերբ ազգայնականները Մոնտենեգրոյում հակակառավարական ցույցեր են հրահրում: