տուն Լուրեր «Կրեմլի զեկույցում» ընդգրկվածները 1 օրում 1,1 միլիարդ դոլար են կորցրել

«Կրեմլի զեկույցում» ընդգրկվածները 1 օրում 1,1 միլիարդ դոլար են կորցրել

144
0

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից հրապարակված «Կրեմլի զեկույցում» ներառված ռուսաստանցի միլիարդատերերի ակտիվները մեկ օրում արժեզրկվել են 1,1 մլրդ դոլարով. գրում է РБК-ն:

Զեկույցում հայտնվել են 96 ռուսաստանցի գործարարներ, այդ թվում՝ «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ հիմնադիր և մեկենաս Սամվել Կարապետյանը, «Մագնիտ» մանրածախ ցանցի գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկին (մինչև ամուսնությունը՝ Հարությունյան) և «Ռոսգոսստրախ» ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը:

Նշենք, որ զեկույցում ընդգրկված պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանվել, սակայն նրանք ԱՄՆ-ի ֆիննախի մշտական ուշադրության կենտրոնում են: