Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 26-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը Սիրիայի հակամարտությունում Բաշար Ալ-Ասադ մասնակցության վերաբերյալ: Այս մասին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որ «Իսլամական պետության» դեմ հնարավոր է պայքարել Սիրիայում, եթե ձևավորվի կառավարություն առանց Ալ-Ասադի մասնակցության:
«Ռուսական դիրքորոշումը հայտնի է և այն վերահաստատվել է տվյալ հեռախոսազրույցի ժամանակ», — ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Օբամայի հայտարարությունը:
Իր հերթին, Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվայի կարծիքով` «Սիրիայի ներկայիս իշխանությունն ԻՇԻԲ-ի դեմ պայքարող իրական և գործուն ուժերից մեկն է»: