տուն Քաղաքական Միջազգային Կրեմլը ամերիկյան ՀՀՊ-ն համարում է ՌԴ ազգային անվտանգության սպառնալիք

Կրեմլը ամերիկյան ՀՀՊ-ն համարում է ՌԴ ազգային անվտանգության սպառնալիք

80
0

150508-dmitry-peskov-russia-mn-0345_c3b50df916ae9d69d3e55cb7c3d2cf53.nbcnews-fp-1200-800Մոսկվան խոստովանել է, որ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության կողմից առկա է ՌԴ ազգային անվտանգության սպառնալիք: INTERFAX-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանն արձանագրում է ազգային անվտանգության սպառնալիքի փաստը»,- ասել է նա:

Պեսկովը նաև հերքել է տեղեկությունը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպման ժամանակ քննարկել են ծրագրեր՝ ուղղված ռուս-թուրքական համատեղ հակահրթիռային պաշտպանության ստեղծմանը: