Կեսգիշերին կրակոցներ են հնչել Մասիս քաղաքում։
Մասիսի քաղաքի բնակիչներից բացի կրակոցների ձայները լսել են նաև դեպքի վայրի մոտակայքում գտնվող ոստիկանության ծառայողները, որոնք շտապել են հանդիսությունների սրահ։
Պարզվել է եղելությունը, և 28-ամյա մի երիտասարդ խուլիգանական արարք կատարելու համար տարվել է ոստիկանություն։
Ըստ լուրերի՝ նա հարսանիքի մասնակիցներից է։ Հրավառությունից հետո տղամարդը բոլորի ներկայությամբ մեքենայից վերցրել է հրազենն ու մի քանի անգամ կրակել օդ։
Ըստ աղբյուրի երիտասարդը մայրաքաղաքի բնակիչ է։ Ոստիկանությունը պարզում է հրազենի օրինականությունն ու կատարվածի մանրամասները։