տուն Լուրեր Կրակոցներ հայկական գյուղերի ուղղությամբ

Կրակոցներ հայկական գյուղերի ուղղությամբ

106
0

baxanis-voskepar-600x394

Ադրբեջանի զինուժը հունիսի 8-ի երեկոյան ժամը 21.00-22.00-ն ընկած ժամանակահատվածում ընդհատումներով կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս, Ոսկեպար, Կոթի գյուղերի ուղղությամբ: Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը Araratnews.am-ի  հետ զրույցում ասաց, որ հակառակորդը շուրջ երեք ժամ կրակ է բացել գյուղի ուղղությամբ: Բարեբախտաբար, վնասը միայն նյութական է:

«Նախանցած օրը եւ երեկ երեկոյան կրակոցներ են հնչել, մոտ մի երեք ժամ: Գյուղին վնասներ հասցվել են, իհարկե, ոչ մեծ, բայց եղել են»,- ասաց նա: Գյուղապետը փոխանցեց, որ այս պահին խաղաղ է, կրակոցներ չկան: «Բարեբախտաբար, մարդկային վնասներ չկան, վնասները նյութական են»,- ասաց գյուղապետը, հավելելով, որ հանձնաժողովը հաշվարկներ է իրականացրել, որպեսզի պարզի, թե որքան գումարի վնաս է հասցվել հակառակորդի կողմից:

Իսկ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն էլ փոխանցեց, որ վնասվել են գյուղի մեկ-երկու տների տանիքներ: Հակառակորդի հասված վնասի չափերը ճշտվում են: