տուն Լուրեր Կրակոցներ Արարատի մարզում. 27-ամյա երիտասարդը «գոլդ» համարանիշներով Toyota Prado-ի միջից կրակոցներ է...

Կրակոցներ Արարատի մարզում. 27-ամյա երիտասարդը «գոլդ» համարանիշներով Toyota Prado-ի միջից կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ. կան վիրավորներ

101
0

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հունվարի 5-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ են հնչել, և այդ մասին ահազանգ է ստացվել Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Զաքարյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աղդաշյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նշված շենքին հարակից տարածքում նույն՝ Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանը իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած որսորդական ողորկափող հրացանով մի քանի անգամ կրակոցներ է արձակել նույն՝ Բանավանի բնակիչ՝ 67-ամյա Հենզել Սիմոնյանի և վերջինիս հետ կանգնած քաղաքացիների ուղղությամբ։

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: