տուն Լուրեր Կրակոցներ «Մոսկվա սիթի» կենտրոնում. կան վիրավորներ (տեսանյութ)

Կրակոցներ «Մոսկվա սիթի» կենտրոնում. կան վիրավորներ (տեսանյութ)

148
0

главная_600

«Մոսկվա սիթի» միջազգային գործարար կենտրոնում գտնվող ռեստորանում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 6 մարդ, հաղորդում է Ren TV-ն:

ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` ձերբակալվել է շուրջ 30 մարդ:

Նշվում է, որ կոնֆլիկտը ծագել է կենտրոնի ավտոկայանատեղիում` անհայտ անձանց և անվտանգության աշխատակիցների միջև. վիրավորներից 4-ը հոսպիտալացվել են, 2-ին օգնություն են տրամադրել տեղում: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։ Վիրավորների թվում հայեր չկան:

Հաղորդվում է նաև, որ ռեստորանում նշվում էր քրեական հեղինակություններից մեկի ծննդյան օրը: