տուն Լուրեր Կրակել են սոցապ նախարարության գլխավոր մասնագետի տան ուղղությամբ

Կրակել են սոցապ նախարարության գլխավոր մասնագետի տան ուղղությամբ

186
0

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Անահիտ Համզյանից, ով հայտնել է, որ ժամը 21:30-ի սահմաններում իր տան պատուհանի վրա կրակել են:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նշված հասցե է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ժամանել են նաև նույն բաժնի հետաքննիչն ու փորձաքրեագետը: Պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե կրակոց է այլ նշված բնակարանի հյուրասենյակի երկշերտ պատուհանի դրսի կողմի ապակին անհայտ առարկայով կոտրել են:

Տուժածներ չկան: Փաստի ատթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ա. Համզյանը իրավապահներին հայտնել է, որ նման բան նախկինում էլ է մեկ անգամ եղել: Ա. Համզայնն աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում