տուն Լուրեր Բլոգ Պահելու եմ Հայաստանի ազատ քաղաքացիների տված քվեները. Հայկ Մարությանը՝ անկախ դիտորդ

Պահելու եմ Հայաստանի ազատ քաղաքացիների տված քվեները. Հայկ Մարությանը՝ անկախ դիտորդ

118
0

Hayk

Դերասան Հայկ Մարությանը վաղը՝ ապրիլի 2-ին, որպես անկախ դիտորդ լինելու է 9/48 տեղամասում (Պուշկինի անվ. դպրոցում): Այս մասին դերասանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ՝ տեղադրելով նաեւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված համապատասխան փաստաթուղթը:

« Պահելու եմ Հայաստանի ազատ քաղաքացիների տված քվեները և լինելու եմ անաչառ»,- գրել է Հայկ Մարությանը:
Հիշեցնենք, որ վաղը կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է  5 կուսակցություն («Հանրապետական» կուսակցություն, Հայաստանի Կոմունիստական կուսակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն») և կուսակցությունների 4 դաշինք («Ծառուկյան» դաշինք, ՀԱԿ-ՀԺԿ, «ԵԼՔ», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»):

00