10 փաստ գազ արձակելու մասին, որը դուք չգիտեք
1. Աղիներից կենսագործունեության գազանման արգասիքների մեկ արտանետումը միջինը պարունակում է`
— 59 տոկոս ազոտ,
— 21 տոկոս ջրածին,
— 9 տոկոս ածխաթթու գազ,
— 7 տոկոս մեթան,
— 4 տոկոս թթվածին:
— 1 տոկոսից պակասը կազմում են այն բաղադրիչները, որոնք ստեղծում են տհաճ հոտը:
2. Գազերի ջերմաստիճանը «կրակոցի» պահին կազմում է 36,9 С:
3. Աղիներից կենսագործունեության գազանման արգասիքների մեկ արտանետման արագությունը կազմում է ավելի քան 3 մ/վրկ:
4. Մարդն օրվա ընթացքում արտադրում է 1,5 լ աղիների կենսագործունեության գազանման արգասիքներ:
5. Կանայք արձակում են նույնքան գազ, որքան և տղամարդիկ:
6. Տհաճ հոտ արձակող գազը ծծմբաջրածինն է: Որքան շատ եք ուտում ծծումբ պարունակող մթերքներ (հավկիթ, սխտոր, սոխ, լոբի, կաղամբ, պանիր), այնքան ուժեղ եք «օդը աղտոտում»:
7. Մարդկանց մեծ մասն օրվա ընթացքում մոտ 14 անգամ գազ է արձակում:
8. Մարդիկ գազ են արձակում նույնիսկ մահից հետո:
9. Հետանցքից դուրս եկող գազը իրոք կարող է բոցավառվել:
10. Որոշ էկոլոգների կարծիքով` աղիներից կենսագործունեության գազանման արգասիքների արտանետումը անդառնալի վնաս է պատճառում շրջակա միջավայրին: Մասնավորապես, գլոբալ տաքացման պատճառներից մեկը կովերի գազերի արձակումն է` կարծում են որոշ գիտնականներ: