տուն Լուրեր Կոտայքի մարզում առաջիկայում վերելակների գործարան կհիմնվի

Կոտայքի մարզում առաջիկայում վերելակների գործարան կհիմնվի

86
0

ՀՀ Կոտայքի մարզում առաջիկայում կհիմնվի վերելակների գործարան, որտեղ նախատեսվում է արտադրել տարեկան 2000-3000 վերելակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նրա խոսքով՝ վերելակները կստեղծվեն ինչպես ներքին շուկայի սպառման, այնպես էլ արտահանման համար:

Կոտայքի մարզպետը XinJiang TianShan Elevator Manufacturing չինական ընկերության հետ հուշագիրը ստորագրել էր 5 ամիս առաջ: «Այս պահին ունենք 5 արտադրատարածք, որոնք նախնական հավանության են արժանացել հայաստանյան ներկայացուցչության կողմից: Սպասում ենք չինական պատվիրակության այցին, որպեսզի իրենց մասնագետները վերջնական ընտրությունը կատարեն և ներկրեն հոսքագծերը: Մոտավորապես հաշվարկել ենք վերելակների պահանջարկի մարզի ունեցած պոտենցիալը, գումարած դրան այլ տարածաշրջանների քաղաքային ու այդ թվում՝ մայրաքաղաքում ունեցած իրացման հնարավորությունները»,- նշեց Պետրոսյանը:

Նա հավելեց նաև, որ բիզնես նախագծի գերնպատակներից մեկն է ԵԱՏՄ շուկայում ներկայացնել Հայաստանում արտադրված վերելակները: