տուն Քաղաքական Միջազգային Կոսովոյի խորհրդարանում դարձյալ արցունքաբեր գազ են կիրառել

Կոսովոյի խորհրդարանում դարձյալ արցունքաբեր գազ են կիրառել

100
0

kosovoԿոսովոյի Սկուպշչինայի (խորհրդարանի) նիստն ընդհատվել Է ընդդիմադիր պատգամավորների կողմից, որոնք արցունքաբեր գազ են կիրառել:

Այդ մասին մարտի 10-ին հաղորդել Է Kossev տեղեկատվական պորտալը:

«Ընդդիմադիր պատգամավորներ Սալիհ Սալիհուն եւ Բեսա Բաֆթիուն արցունքաբեր գազ են կիրառել նիստերի դահլիճում: Օրակարգում 18 տարբեր հարցեր Էին, դրանց քննարկումն ընդհատված Է, պատգամավորները լքել են դահլիճը»,-գրում Է լրատվական ռեսուրսը:

Ընդդիմադիրների գլխավոր, բայց ոչ միակ պահանջը վերաբերում Է Կոսովոյում ինքնավարության իրավունքներով Սերբական համայնքների հանրակցության ձեւավորման վերաբերյալ համաձայնագրին եւ պետական սահմանի գծի որոշման վերաբերյալ Պոդգորիցայի հետ պաշտոնական Պրիշտինայի համաձայնագրին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: