Կոսովոյի խորհրդարանի՝ հինգշաբթի կայացած նիստը երկու անգամ ընդհատվել է՝ արցունքաբեր գազի, ինչպես նաեւ վարչապետ Իսու Մուսթաֆայի վրա ջուր լցնելու պատճառով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Արցունքաբեր գազի հետ կապված միջադեպի առիթով հայտարարված ընդմիջումից հինգ րոպե անց, որը կիրառել էին ընդդիմադիրներ Սալիհ Սալիհուն եւ Բեսա Բաֆտիուն, նրանց կողմնակիցները կրկին գազ են տարածել դահլիճում, այնուհետեւ ջուր լցրել վարչապետի վրա:
Արդյունքում, օրակարգային 18 հարցերից խորհրդարանականները հասցրել են քվեարկել պետգնումների հանձնաժողովի անդամ Բայրամ Զոգիայանիի պաշտոնազրկման օգտին, որին մեղադրում են մարդկանց առեւտրի եւ անչափահասի հետ սեռական կապ ունենալու մեջ, եւ բնական գազի մասին օրենք ընդունել: