տուն Լուրեր Կոռուպցիան ու իշխանությունների անելիքները (տեսանյութ)

Կոռուպցիան ու իշխանությունների անելիքները (տեսանյութ)

92
0

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ «Պիվի Հակոբը» ողջունում է ՀՀ Կառավարության որոշումը, այն է՝ պայքարել մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Հակոբյանը: «Ցանկացած երկրում կոռուպցիա կա,  մի տեղ մի քիչ ավել, մի տեղ մի քիչ պակաս: Ինչ վատ բան կա, որ Հայաստանի կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ հանգամանքներին»,- ասաց նա:  Հարցին, թե արդյոք ուշացած  չէ՞, Հակոբ Հակոբյանը նշեց, որ ինչ-որ մի ժամանակից պետք է սկսվեր: Պատգամավորը կարծում է, որ  կոռուպցիան իշխանությունների մեջ է, իսկ իրենք էլ կոչված են պայքարելու դրա դեմ:

Ըստ Հակոբ Հակոբյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքների մասին կարելի է խոսել հինգ տարի հետո:

Մանրամասները՝ տեսանյութում: