Ֆրանսիական Ալպերում այսօր աղետի ենթարկված Airbus A320 ուղևորատար ինքնաթիռի օդաչուն 10 տարվա փորձ է ունեցել։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։
Reuters գործակալությունը, իր հերթին, նշում է, որ օդանավի կործանման հետևանքով զոհերի մարմինների որոնողական աշխատանքները մի քանի օր կտևի՝ տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով։
Հիշեցնենք, որ այսօր կործանված ինքնաթիռը պատկանում էր Germanwings ավիափոխադրող ընկերությանը։ Վերջին տվյալներով՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ինքնաթիռը 150 ուղևոր է ունեցել։