Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը համարվում է ամենալավ վայրը՝ այլ երկրներից ժամանող նույնասեռականների համար։ Այսպիսի եզրակացության է եկել Lonely Planet հրատարակչությունը։ Հոդվածում նշվում է, որ Կոպենհագենի հասարակությունը ամենատոլեռանտն է ողջ Եվրոպայում։
Ըստ Lonely Planet-ի՝ Դանիան առաջին պետությունն է եղել ամողջ աշխարհում, որ 1989թ. ճանաչել է միասեռ միությունները։ 2010թ. այդ երկրում ընդունվեց օրենք, որի համաձայն միասեռ ականների ընտանիքներին թույլտրվում էր երեխաներ որդեգրել։ 2012թ. այդպիսի ամուսնություններն օրինականացվում էին արդեն եկեղեցիով։
Նույնասեռականներին հյուրընկալելու պատրաստակամության ցուցակում, ըստ Lonely Planet-ի, Դանիային հաջորդում են Նոր Զելանդիան, Տորոնտոն եւ Պալմ-Սփրինգսը։ Նշվում են նաեւ իսպանական Սիթժեսը, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինը եւ հունական Սկիատոս եւ Մինոկոս կղզիները։ Ցուցակը եզրափակում է Մոնտեվիդեոն։
Ինչպես նշում է The Local-ը, Կոպենհագենը համարվել է գեյերի համար աշխարհում ամենահյուրընկալ վայրը այն օրը, երբ Դանիայի մայրաքաղաքը, երկրորդ անգամ անընդմեջ, ըստ Global Green Economy Index-ի ճանաչվեց ամենականաչ քաղաքն աշխարհում։ Այս տարի Դանիան «կանաչների» վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Գերմանիայից հետո։