տուն Լուրեր Բլոգ Եզդիները Կոնգրես-ՀԺԿ դաշինքից պահանջում են ներողություն խնդրել իրենցից. լուսանկարներ

Եզդիները Կոնգրես-ՀԺԿ դաշինքից պահանջում են ներողություն խնդրել իրենցից. լուսանկարներ

135
0

unnamed

Սինջար եզդիների ազգային միավորման խորհուրդը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Անուշ Զուրաբյանը իր ֆեյսբուքյան գրառման համար պահանջում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքից ներողություն խնդրել իրենցից.

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Անուշ Զուրաբյանը իր ֆեյսբուքյան էջում ռասիստական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորության թեկնածուն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Դռուգներիս մեջ, եթե կա եզդի սաղդ ռադ եղեք մոտիցս, դուք իմ համար թուրքից բեթար եք»:

Այս գրառումից առաջ նա մեկ այլ գրառում է արել, որում հայտարարել է.«Եզդի տավարները հրավառություն են անում Սերժիկի համար: Դե իրենց երեխեքը չեն ծառայում»,- գրել է պատգամավորության թեկնածուն՝ մոռանալով, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ երեք եզդի զոհ է եղել:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է սույն գործչի քայլը և պահանջում է Կոնգրես-ՀԺԿ դաշինքին հրապարակային ներողություն խնդրել Հայաստանի եզդի քաղաքացիներից:
Մեզ համար ընդունելի չէ դաշինքի առանձին գործիչների արձագանքները և պահանջում ենք պաշտոնական հրապարակային արձագանք:
ՀՀ իրավապահ մարմիններին կոչ ենք անում հետևողական լինել և սկսել իրավական պրոցես Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պատգամավորության թեկնածու Անուշ Զուրաբյանի դեմ:
Սինջար եզդիների ազգային միավորման խորհուրդ

Գլխավոր լուսանկարում՝ Անուշ Զուրաբյանը՝ 2 տղամարդկանց միջև

3 4 5 6

 

Հ.Գ Անուշ Զուրաբյանը իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ գրելով.

Ժողովուրդ ջան, իմ գրածը իմ գրածը չի, իսկ ով չի հավատում, թող չհավատա, ես այսօր նոր մտել եմ իմ էջ: Ես կփորձեմ ճշտել՝ ում ձեռքի գործն է: Իսկ իմ անվան հետ խաղացողները կտան պատասխան: Ու ես ոչ մեկից ներողություն չեմ խնդրելու չգրած բաների համար: Իսկ ինչ մնում է եզդիներին, մենք նույն փողոցում ենք ապրում ու ես չեմ կարող իրենց քննադատել: Այսքանից հետո, ով ոնց ուզում է, թող մտածի: Բայց ասեմ իմանաք՝ լավ էլ ստացվել է սայթս մտնողի մոտ դրուգներ ավելացնել: