Հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը, դատարանի որոշմամբ 300 հազար ռուբլու տեսքով փոխհատուցում է ստանալու ժառանգի իրավունքների խախտման համար:
Համապատասխան պայմանագիրը Կարեն Խաչատրյանի՝ որպես բալետային երաժշտության իրավունքի սեփականատիրոջ հետ, չէին կնքել Մոսկվայի բալետի թատրոնը, Մոսկվայի ակադեմիական թատրոնը և Սոչիի համերգների ֆիլհարմոնիկ ընկերությունը:
Մոսկվայի բալետի թատրոնն ընդունեց, որ Մոսկվայում, Սոչիում և Յուրմալայում բալետը ցուցադրել են անօրինական կերպով: Իսկ պատճառը եղել է այն, որ վերջին պահին գործակալը հրաժարվել էր կոմպոզիտորի ժառանգի հետ պայմանագիր կնքել։