Կոլումբիայի հարավարևմտյան հատվածում սողանքների հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 254 մարդ, այդ թվում՝ 43 երեխա. BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Խուան Մանուել Սանտոսը:
Աղետից ամենից շատ տուժել է Մոկոա շրջանը:
Հռոմի Պապն իր ցավակցությունն է հայտնել զոհերի հարազատներին և բարեկամներին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն էր հայտնել Կոլումբիայի Մոկոա քաղաքում սողանքների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ: