տուն Լուրեր Կոլումբիայում աղետի զոհերի թիվը հասել է 273-ի

Կոլումբիայում աղետի զոհերի թիվը հասել է 273-ի

131
0

1491281042

Կոլումբիայում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 273-ի. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով երկրի դատական բժշկական մարմիններին:

Ավելի վաղ հաղորդել էինք 254 զոհի մասին: Caracol ռադիոկայանի հաղորդմամբ՝ 100 մարդու մարմին արդեն հանձնվել է հարազատներին:

Երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտարարել է, որ արդեն աշխատանքներ են կատարվում աղետի հետևանքների վերացման և Մոկոա քաղաքի վերականգնման ուղղությամբ. այդ նպատակով հատկացվել է շուրջ 14 մլն դոլար: