Հայաստանի եւ Իրանի իսկապես անկեղծ եւ բարեկամական հարաբերությունները տարբեր կրոններ դավանող եւ քաղաքական համակարգեր ունեցող պետությունների միջեւ հարաբերություների անկառու օրինակ են:
Դրա հերթական վկայությունը Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն էր Հայաստանի Հանրապետություն եւ համագործացության ծրագրերի լայն շրջանակը, որը քննարկվեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ եւ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների միջեւ:
Քննարկման կոնկրետ արդյունքների մասին հանդիպումների ավարտից հետո հայտարարեցին երկու երկրների կառավարությունների ղեկավարները: Առաջին կոնկրետ արդյունքը Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքների վերսկսումն էր:
Ըստ Հովիկ Աբրահամյանի, դրանք կընթանան և կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018 թվականին: Էսհաղ Ջահանգիրին, խոսելով այս ծրագրի մասին, տեղեկացրեց, որ այն որոշ ժամանակհատվածում ունեցել էր դժվարություններ, բայց կողմերի «գործադրած ջանքերի արդյունքում» վերսկսվել է եւ կավարտվի ժամանակին:
Այն հնարավորություն կտա առանց սահմանափակումների եւ տեխնիկական խոչընդոտների իրականացնել Իրանից Հայստանի գազի ստացման դիմաց հակառակ ուղղությամբ էլեկտրական էներգիայի մատակարարումը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակումը:
Երկորդ կարեւոր պայմանավորվածությունը Մեղրի ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ էր: Այս նախագծի շինարարությունը տարիներ շարունակ կյանքի չէր կոչվում Իրանի հանդեպ ԱՄՆ կիրառած պատժամիջոցների պատճառով:
Տեղեկացնենք, որ նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ` հայկական եւ իրանական կողմերում: Շինարարաությունը պետք է ֆինանսավորի իրանական կողմը, իսկ հայկական կողմը իր մասնաբժնի դիմաց պետք է փոխհատուցի ՀԷԿ-ի արտադրած էլկերաէներգիայով: Այսինքն, կկիրառվի նույն սխեման, որը իրագործվում է Իրան-Հայստան գազատարի դեպքում: Իրանական կողմի ներդրումները արտադրած էլեկտրական էներգիայով փոխհատուցելուց հետո, ՀՀ տարածքում կառուցված ՀԷԿ-ը կսկսի էլեկտաէներգիա արտադրել Հայաստանի սպառողների համար: Պատկերացում կազմելու համար այդ ՀԷԿ-ի հզորությունների մասին, նշենք, որ այն կարող է ապահովել Հայաստանի էներգետիկ պահանջների մոտ 5 տոկոսը:
Բացի սրանից, իրանական կողմը նախատեսում է Իրանի հետ սահմանակից բնակավայրերում` Մեղրիի տարածաշրջանի գյուղերում գազաբաշխիչ ցանց կառուցել, որի վերաբերյալ համաձայնագրին վերջերս հավանություն տվեց Հայաստանի կառավարությունը:
Խոշոր ռազմավարական այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթուղին եւ ներկայումս կառուցվող Հյուսիսի-Հարավ ավտոմայրուղին եւս քննարկվել են իրանական բարձրաստիճան պատվիրակության հետ: Երկուստեք կարևորվել է դրանց դերը տարածաշրջանային փոխգործակցության առումով: Էսհաղ Ջահանգիրին այսպես է մեկնաբանել այս նախագծերի շուրջ քննարկումները. «Համոզված ենք, որ տարածաշրջանային մյուս երկրների հետ համագործակցության շրջանակում կկարողանանք Պարսից ծոցը կապել Սև ծովին»:
Միանշանակ է, որ երկաթուղին տարածաշրջանային նշանակության նախագիծ դառնալու դեպքում ավելի իրատեսական կդառնա նրա կառուցման հնարավորությունը, ինչը փաստել եւ այդ ուղղությամբ ջանքերի գործադրման մասին խոսել է Իրանի առաջին փոխնախագահը. «Ունենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, պետք է լուծենք նաև երկաթգծի կառուցման հարցը, որը տարածաշրջանային նշանակություն կարող է ունենալ»:
Ըստ Իրանի պատվիրակության ղեկավարի` այս համատեքստում Հայաստանը կարևոր դերակատարում ունի տարանցիկ գոտի լինելու առումով: Բացի երկկողմ համագործակցության բազմաթիվ ծրագրերից, կարեւորվել է Իրանի եւ ԵՏՄ համագործակցությունը ու այդ համագործակցության մեջ Հայաստանի հատուկ դերը:
Մեր երկիրը պատրատակամ է աջակցելու ԵԱՏՄ-Իրան համագործակցության խորացմանը, մասնավորապես, ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի նախապատրաստվող համաձայնագրի կնքմանը: Հարեւան երկրի կողմից այս հարցի կարեւորության մասին կարելի է դատել Էսհաղ Ջահանգիրիի խոսքերից, ասված երկու երկրների գործարար համաժողովին. «ՀՀ-ն Իրանի համար այն միակ երկիրն է, որը կարող է հարթակ դառնալ իրանական արտադրանքը ԵԱՏՄ արտահանելու համար»:
Այս հանգամանքը եւս մեկ անգամ փաստում է Իրան-Հայաստան համագործակցության իրական փոխշահավետությունը մասնավորապես տնտեսական ոլորտում: Գործարար շրջակաները նույնպես համակարծիք են այս հարցում:
Պատահական չէ այս օրերին Երեւանում կայացած հայ-իրականա գործարար համաժողովի մասնակիցների մեծաքանակ լինելը` 300-ից ավելի գործարար Հայաստանից և Իրանից, ինչպես նաեւ մեկ ամիս հետո Թեհրանում կայանալիք երկկողմ գործարար համաժողովը:
Հստակորեն կարելի է ասել, որ դրանք զգալիորեն կնպաստեն երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճին: Ինչ մնում է առավել մասշտաբային ծրագրերին, ապա մինչեւ վերջես միայն բարի կամքի առկայությունը բավարար չէր դրանք իրագործելու համար: Իրանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցների վերացումը (որի վերաբերյալ պայմանագիրն, ի դեպ, Իրանի խորհրդարանն արդեն վավերացրել է), ճանապարհ է բացում դրանց իրագործման համար: