«Լիվերպուլի» նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ժխտել է այն տեղեկությունները, որ կարող է Դորթմունդի «Բորուսիայից» ֆուտբոլիստների հրավիրել ակումբ, հաղորդում է goal.com կայքը:
«Չեմ պատրաստվում «Բորուսիայի» աստղերին «Լիվերպուլ» հրավիրել: Այժմ դեռ հոկտեմբերն է, և նույնիսկ չգիտեմ, թե քանի խաղ է մնացել մինչև ձմեռ։ Հասկանալի է, որ շատ։ Այդ պատճառով ամեն դեպքում կգնահատենք նրանց, ում ունենք տրամադրության տակ»,- ասել է Կլոպը: