տուն Լուրեր Կկարողանանք անել այնպիսի քայլեր, որ բոլորի խնդիրները լուծվեն. Արտեմ Ասատրյան

Կկարողանանք անել այնպիսի քայլեր, որ բոլորի խնդիրները լուծվեն. Արտեմ Ասատրյան

78
0

CF2D576E-8E92-4BF4-AAE6-7BA11303BB64_cx0_cy11_cw0_mw1024_mh1024_s

Ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք ենթակա են լուծման:

Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանըˋ անդրադառանալով «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքին:

«Մեր նախագիծը առաջարկություն էր, մենք այս ընթացքում հանրային քննարկում ունեցանք բոլոր շահագրգիռ շրջանակների հետ, այդ թվումˋ շահառու անձանց, գործատուների, ՏԻՄ-երի, ՀԿ-ների հետ: Այն բոլոր հարցադրումները և առաջարկները, որոնք ներկայացվեցին, շատ առարկայական բնույթ էին կրում: Այժմ իրականացվում է դրանց վերլուծության և համապատասխան փոփոխությունների աշխատանքներ, որով իսկապես աշխատող հղի կինը, որը եկամուտ է ստանում, չունենա որևէ կերպ իրավունքի ոտնահարում»,-ասաց նախարարը:

Լրագրողների այն հարցին, թե երկարամյա աշխատող կինը, որը ստանում է 100 տոկոս աշխատավարձ, նույն ձև կստանա հետծննդյան նպաստ, նախարարը պատասխանեց.

«Նախագիծը վերջնական տեսքի ենք բերել, որը 2-3 օրից կներկայացվի Ազգային ժողովի սոցիալական հարցերով  հանձնաժողովի  քննարկմանը և այդ դեպքում մենք բոլոր հարցերին կունենանք վերջնական պատասխաններ»:

Լագրողների այն դիտարկմանը, թե վարչապետը մեղքը գցում է նախարարի վրա, Արտեմ Ասատրյանը ասաց, որ շատ սխալ տպավորություն է:

«Որովհետև այստեղ մեղք գցելու որևէ խնդիր չկա: Վարչապետը ներկայացրեց իր հստակ մոտեցումը խնդրի հետ կապված, քանի որ այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են  տեղի ունեցել և այս քննարկումները ենթադրում են արդեն որոշակի   լուծումներ»,-ասաց Ասատրյանը:

Հիշեցնենք, որ երեկ Կառավարության նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ օրենքը պետք է այնպես պատրաստվի, որ որևէ  հղի կին չտուժի:

Իսկ այն հարցին, թե կարո՞ղ եք այնպես անել, որ վերջնական արդյունքում և վարչապետը գոհ մնա, և հղի կանայք, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ  կկարողանան անել այնպիսի քայլեր, որպեսզի ընդհանրապես այն բոլոր  անձինք, ովքեր առարկայական շահագրգռվածություն ունեն այս խնդրի ճիշտ հանգուցալուծման համար, ստանան իրենց խնդիրների լուծումները:

«Կարծում եմ վարչապետը, իր մոտեցումները հստակ ներկայացնելով, առաջին հերթին նկատի ունի այն շահառուներին, այն անձանց, որոնց խնդիրների լուծման ուղղությամբ էլ տարվում են կառավարության աշխատանքները»,-եզրափակեց Ասատրյանը: