տուն Լուրեր Կիսում եմ ՄԻՊ տեսակետը. պատգամավոր

Կիսում եմ ՄԻՊ տեսակետը. պատգամավոր

113
0

Elinar-3

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը ԱԺ-ում ներկայացրեց Մարդու Իրավունքի պաշտպանի զեկույցի վերաբերյալ իր դիրքորոշումը:

«Հարգելի պատգամավորներ, ես հարակից զեկույցում հակիրճ կլինեմ. Նախ նշեմ, որ մարդու իրավունքների պաշտպանն այս տարի ներկայացրել է անհամեմատ համապարփակ զեկույց, ուստի այս զեկույցով մենք հնարավորություն ունենք ծանոթանալու թե պաշտպանի գրասենյակի գործունեությանը, թե մարդու իրավունքի խախտումներին` ըստ ոլորտների: Ներկայացված են նաև վիճակագրական տվյալներ, որոնք պատգամավորներին հնարավորություն է տալիս մանրամասն ծանոթանալ ոլորտին: Մարդու իրավունքի պաշտպանության հանձնաժողովի նիստում քննարկվեց այն փաստը, որ 2013թ-ին ֆիքսված խախտումները կրկնում էին 2012 և 2011թթ կատարված խախտումները: Դա նշանակում է, որ իրենց լուծումը խնդիրները չեն գտել ու կրկնվել: Ինչ վերաբերվում է պետական մարմինների ու ՄԻՊ հարաբերությունների հետ, ես պետք է ասեմ, որ կիսում եմ ՄԻՊ տեսակետը, կարծում եմ, որ գլխավոր դատախազի դիտողությունները օրենքի հետ աղերսներ չունեն»: