Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը խոսել է Ուիմբլդոնի երկրորդ շրջանի՝ Ռաֆաել Նադալի հետ խաղի սպասելիքներից:
«Նադալը բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկն է: Այդ խաղում ես իսկական աութսայդեր կլինեմ: Բայց գիտեմ, որ եթե որոշակի ձևով խաղամ, կկարողանամ հաջողության հասնել: Ես պետք է խաղին դուրս գամ ճիշտ տրամադրվածությամբ և ցանկանամ պայքարել:
Եթե դա չլինի, ապա նա հեշտությամբ կհաղթի: Նա լավագույններից մեկն է: Հիմա պետք է հանգստանամ, վերականգնվեմ: Առջևում հանգստյան օր ունեմ: Հետո ուզում եմ դուրս գալ կորտ ու զվարճանալ», — Կիրյոսի խոսքերն է մեջբերել «Чемпионат»-ը:
Grand Slam-ի միակ խոտածածկ առաջնության առաջին շրջանում Նիկը 7:6 (7:4), 3:6, 7:6 (12:10), 0:6, 6:1 հաշվով հաղթեց իր հայրենակից Ջորդան Թոմփսոնին: Նադալը 6:3, 6:1, 6:3 հաշվով հաղթեց ճապոնացի Յուտի Սուգիտուին: