տուն ժամանց Կիրկորովի դեմ գրագողության վերաբերյալ հայցը կուղարկվի ամերիկյան դատարան

Կիրկորովի դեմ գրագողության վերաբերյալ հայցը կուղարկվի ամերիկյան դատարան

111
0

b28f6faca2399684ae991297afc67a4e__1440x

Space խմբի` հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ գրագողության վերաբերյալ հայցադիմումը կուղարկվի ամերիկյան դատարան: Այս մասին Life-ին հայտնել է ֆրանսիական խմբի շահերը պաշտպանող փաստաբան Իգոր Տրունովը:

Փոխհատուցվող գումարը կվերանայվի Միացյալ Նահանգների օրենսդրության տեսակետից` այն մեծացնելու ուղղությամբ:

Space խմբի գլխավոր մենակատարի հայցադիմումում նշված է, որ Կիրկորովի կատարմամբ ստեղծագործությունը Symphonic space dream երգի փոփոխված տարբերակն է: