տուն Լուրեր Կիրկորովը նշել է, թե ինչու իրեն հայ չի համարում

Կիրկորովը նշել է, թե ինչու իրեն հայ չի համարում

103
0

Փիլիպ Կիրկորովը հայտնի ռուս ռեփեր Բաստայի Gazlive հաղորդման հյուրն էր, որի ընթացքում հաղորդավարը մի շարք հարցեր է ուղղել երգչին:

Հարցերից մեկը հետևյալն էր. «Ինչու Կիրկորովը չի խոստովանում, որ հայ է»:

«Երաժշտության մեջ արտիստների ազգությունը կարևոր չէ: Բոլորը գիտեն, որ ես բուլղարացի եմ: Միևնույն ժամանակ, բոլորը ցանկանում են, որ ես պատկանեմ իրենց ազգությանը: Օրինակ, այս պահի դրությամբ ես մոլդովացի եմ, քանի որ աշխատում եմ մոլդովացի կատարողների հետ: Ես եղել եմ նաև ուկրաինացի, բելառուս, երբ աշխատել եմ այդ երկրների արտիստների հետ: Ես international (միջազգային) եմ, իմ ազգությունը կապ չունի», – ասել է Կիրկորովը: