Ռուսաստանի Ուլյանովսկի շրջանում կինը ձերբակալվել է՝ հայ ամուսնու սպանությունը կազմակերպելու համար:
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ 36-ամյա Ամիրան Ալոյանի կինն անձնական հակակրանքից ելնելով ամուսնու սպանությունը պատվիրել է իրենց պատկանող հացի փռի ադրբեջանցի աշխատակցին:
Ադրբեջանցին հոկտեմբերի 8-ին Դիմիտրովգրադ քաղաքի շենքերից մեկի մուտքում իրականացրել է Ալոյանի սպանությունը: Տղամարդը մահացել է դեպքի վայրում: 31-ամյա կնոջն ու 36-ամյա ադրբեջանցին կարող են ստանալ ամենածանր պատիժները: