Հյուսիսային Կորեայի բնակիչներին արգելվել է իրենց երեխաներին անվանել այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի անունով։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru կայքը՝ հղում կատարելով կորեական «Ռենհապ» գործակալությանը։
2011 թվականին հունվարին նմանատիպ հրաման էր տվել Կիմ Չեն Ինի հայրը՝ Կիմ Չեն Իռը։ Հյուսիսկորեացի առաջնորդը նաև կոչ է արել նման անուն ունեցողներին ինքնակամ փոխել անունը։