տուն Լուրեր Կիմ Չեն Ընի հախից միայն ես կգամ. Թրամփ

Կիմ Չեն Ընի հախից միայն ես կգամ. Թրամփ

132
0

160517174943-donald-trump-kim-jong-un-composite-full-169

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն իրեն կհաջողվի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հախից գալ. այս մասին ԱՄՆ-ի ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում:

«Լավ վերաբերմունքը «հրթիռ-մարդու» նկատմամբ չաշխատեց 25 տարվա ընթացքում. ինչո՞ւ պետք է այն աշխատի հիմա: Քլինթոնը չկարողացավ, Բուշը չկարողացավ, Օբաման չկարողացավ: Ես կարող եմ դա անել»,- գրել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ժամանակ է վատնում՝ փորձելով երկխոսության գալ Հյուսիսային Կորեայի հետ: