Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բացակայել է այդ երկրի իշխող՝ Կորեայի աշխատավորական կուսակցության ստեղծման 69-րդ տարեդարձի տոնակատարություններից։ Այս մասին գրում են հարավկորեական լրատվամիջոցներըլ
Կիմ Չեն Ընը սեպտեմբերի 3-ից չի հայտնվել հասարակական վայրերում։ Կիմ Չեն Ընի անունից շնորհավորական ուղերձ է կարդացել նրա ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կիմ Չեն Ընը վիրահատություն է տարել ոտքի վրա, և հիմա բուժում է ստանում։