Վերջին օրերին սահմանում զարգացող իրադարձությունները կարտացոլվեն նաև «Կիլդիմ» անիմացիոն ֆիլմերի նոր սերիաներում, Araratnews.am-ի հետ զրույցում նշեց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
«Այս անգամ սերիաները կարճ-կարճ կլինեն: Այնպես պետք է անենք, որ մաքսիմալ հասցնենք: Այսօր երեկոյան մի սերիա կլինի: Վաղը ևս մեկը կթողարկենք, հետո կհասկանանք` ինչպես անենք, որ հասցնենք»:
Մուլտիպլիկատորը նաև հավելեց, որ այս սերիաներում հիմնական շեշտը դրվելու է մեր հաղթանակի վրա.«Մենք փորձում ենք այս կերպ ոգևորել սահմանին կանգնած մեր զինվորներին»:
https://youtu.be/ncEXRtFAWM0