տուն Լուրեր Կիևյան կամրջից ցած նետված ու Հրազդան գետն ընկած աղջիկը մահացավ

Կիևյան կամրջից ցած նետված ու Հրազդան գետն ընկած աղջիկը մահացավ

127
0

98648600

Երեկ արդեն հայտնել էինք, որ 20 տարեկան աղջիկը նետվել է Կիևյան կամրջից ու հայտնվել Հրազդան գետում: Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը աղջիկը տեղի ուժերով դուրս էին բերվել գետից: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:

Այսօր «Փաստինֆո»-ն հայտնում է, որ աղջիկը վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Նա Երեւանի բնակիչ է, ում 17 տարին լրացել էր օրեր առաջ։

Կատարվում է հետաքննություն, իրավապահները փորձում են պարզել անչափահասի՝ նման քայլի գնալու պատճառը։