Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սպառվել են «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակչի բոլոր տոմսերը. հաղորդում է Gazeta.ru-ն:
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 13-ին: Աղբյուրի հաղորդմամբ՝ առայժմ դեռ չեն սպառվել կիսաեզրափակչի մի քանի տոմս՝ նախատեսված ֆան գոտու համար:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանը ներկայացնող մեր պատվիրակը՝ Արծվիկը, եվրատեսիլյան երկրպագուներին կներկայանա Fly with me երգով: