Ուկրաինայի ոստիկանությունը ձերբակալել է «Կիևը հիշում է Օդեսսայի դեպքերի մասին» ակցիայի մասնակիցներին: Ինչպես հայտնել են Կիևի ոստիկանությունից, ձերբակալված տղամարդկանց տեղափոխել են բաժանմունք՝ ինքնությունը պարզելու համար:
«Ստուգումների արդյունքում իրավապահները պարզել են, որ տղամարդիկ 1976 և 1969թթ. ծնվածներ են Կիևից ու Չերնիգովից, գտնվել են քաղաքի կենտրոնում և հետևել երթի ընթացքին: Նրանց ինքնությունը պարզելուց հետո ազատ են արձակել»,- հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ մամլո ծառայությունը:
Գրում է vesti.ru-ն: