Օգոստոսի 1-ին Կիևի իր աշխատասենյակում 1,3 մլն դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Ուկրաինայի հողերի պահպանության ինստիտուտի գլխավոր տնօրենը: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ազգային ոստիկանությունից:
Նույն գործով Կիևից դուրս գալիս ձերբակալվել է նաև Ժիտոմիրի մարզում գտնվող «Գոլովինսկի քարի հանք» պետական ձեռնարկության տնօրենը: Ազգային ոստիկանության տվյալներով, նրան փոխանցել են 100 հազար դոլար:
«Պարզվել է, որ պետական ձեռնարկության մասնավորեցման նպատակով հասարակության ներկայացուցիչները պետական ձեռնարկություն էին ներկայացրել փաստաթղթերի փաթեթ: Դրա դիմաց պաշտոնյաները տվյալ հարցը լուծելու համար պահանջել են անիրավաչափ շահ: 1,3 մլն կաշառքը պետք է հատկացվեր Ուկրաինայի հողերի պահպանության ինստիտուտի ղեկավարին, 200 հազար դոլարը՝ «Գոլովինսկի քարի հանքի» տնօրենին»,- նշված է հաղորդագրությունում:
Հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 368-րդ հոդվածի հատկանիշներով: