Femen-ի կիսամերկ ակտիվիստուհին բողոքի ակցիա է կազմակերպել Կիևի օդանավակայանում՝ ադրբեջանական Buta Airways ընկերության գովազդային հոլովակի դեմ, որում Ուկրաինայում սեքս-զբոսաշրջության վերաբերյալ ակնարկ է արվում:
Ոչխարի տեսքով աղջիկը դիմավորել է Բաքվից ժամանած չվերթի ուղևորներին՝ ձեռքին բռնած երկու պաստառ, մեկի վրա գրված՝ Տոֆիկ, մյուսի վրա՝ Զաքիր:
Femen շարժման հայտարարության մեջ կոչ է արվում Ուկրաինայի իշխանություններին՝ արգելել ադրբեջանական Buta Airways-ին չվերթեր իրականացնել դեպի Կիև: