Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի Դոնբասի օպերացիայի հարցերով խոսնակ Անդրեյ Լիսենկոն հայտնել է, որ նախորդ օրվա ընթացքում երկրի արևելքում նոր զոհեր չեն գրանցվել, հաղորդում է Interfaks-ը:
«Երեկ ոչ մի զինվոր չի զոհվել. միայն մեկը վիրավորվել է պայթյունի հետևանքով»,- ասել է նա:
Լիսենկոն նաև հայտարարել է, որ երեկ հրադադարի ռեժիմի պահպանումը գերազանց է եղել. կրակոցներ չեն հնչել և անօդաչու սարքեր չեն նկատվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր ռազմական տեխնիկան երկու կողմերից հետ քաշելու համաձայնության ձեռքբերման մասին: